Walter Elias Disney

Walter Elias Disney (December 5, 1901 – December 15, 1966) was an American entrepreneur, animator, voice actor and film producer. A pioneer of the American animation industry, he introduced several developments in the production of cartoons. As a film producer, Disney holds the record for most Academy Awards earned by an individual, having won 22 Oscars from 59 nominations. He was presented with two Golden Globe Special Achievement Awards and an Emmy Award, among other honors. Several of his films are included in the National Film Registry by the Library of Congress.

Born in Chicago in 1901, Disney developed an early interest in drawing. He took art classes as a boy and got a job as a commercial illustrator at the age of 18. He moved to California in the early 1920s and set up the Disney Brothers Studio with his brother Roy. With Ub Iwerks, Walt developed the character Mickey Mouse in 1928, his first highly popular success; he also provided the voice for his creation in the early years. As the studio grew, Disney became more adventurous, introducing synchronized sound, full-color three-strip Technicolor, feature-length cartoons and technical developments in cameras. The results, seen in features such as Snow White and the Seven Dwarfs (1937), Pinocchio, Fantasia (both 1940), Dumbo (1941), and Bambi (1942), furthered the development of animated film. New animated and live-action films followed after World War II, including the critically successful Cinderella (1950) and Mary Poppins (1964), the latter of which received five Academy Awards.

In the 1950s, Disney expanded into the amusement park industry, and in 1955 he opened Disneyland. To fund the project he diversified into television programs, such as Walt Disney’s Disneyland and The Mickey Mouse Club; he was also involved in planning the 1959 Moscow Fair, the 1960 Winter Olympics, and the 1964 New York World’s Fair. In 1965, he began development of another theme park, Disney World, the heart of which was to be a new type of city.

Disney was a shy, self-deprecating and insecure man in private but adopted a warm and outgoing public persona. He had high standards and high expectations of those with whom he worked. His film work continues to be shown and adapted; his namesake studio and company maintains high standards in its production of popular entertainment, and the Disney amusement parks have grown in size and number to attract visitors in several countries.

Alpha centauri

Alpha Centauri is a triple-star system. One of the three stars in Alpha Centauri is Proxima Centauri, which is the nearest star to the Earth, except, of Course, for the Sun. The name “Proxima” comes from a Latin word which means “close” Even though Proxima Centauri is the closest star to the Earth outside of our solar system, it is not really close. Interstellar distances are so large that they are almost impossible to imagine. A person traveling in a modern spacecraft would not arrive at Proxima Centauri within this lifetime, or the next, or even ten lifetimes because the distance is so great. Light travels at a speed of 186000 miles per second, and it still takes light more than four years to travel from Proxima Centauri to the Earth. Alpha Centauri can be easily seen in the night sky without a telescope from certain parts of the Earth. It is the third brightest star in the sky, out of approximately 6000 visible stars. It cannot be seen from most parts of the United States because most of the United States is too far north; however, it can be seen from the southern parts of the southernmost states.

Ո՛վ վարդ աղջիկ, գերի եմ ես…

Ո՛վ վարդ աղջիկ, գերի եմ ես,
Բայց կապանքից չեմ ամաչում.
Արքա-երգիչ սոխակն այսպես
Անցնում է կյանք դափնիներում
Հպարտ, չքնաղ վարդի մոտին
Գերության մեջ, սակայն անուշ,
Եվ յուր տաղերն երգում քնքուշ
Մութ, հեշտալի գիշերներին։

О роза, я пленница,
Но мне не стыдно за цепи.
Король поющий лук, как это
Проходит жизнь в лаврах
Гордый рядом с красивой розой
В плену, но сладко,
И его сказки пели нежно
Темные, легкие ночи.

Աբու Լալա Մահարի Ավետիք Իսահակյան

Ես կարդացի Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» պոեմը: Այդ պոեմում Ավետիք Իսահակյանը բողոքում էր մարդկանց, իր ընկերների, իշխանության չարությունից:

Հետարքրքիր է, որ հերոսը Աբու Լալա Մահարի բանաստեղծն է, և ոչ թե հենց նա: Իսահակյանը պատմում է, թե ի՞նչ էր մտածում Մահարին, բայց իրականում նա է դա մտածում:

Նա բողոքում էր պոեմի մեջ, որովհետև նրան իր կյանքի ընթացքում դավաճանել են և բանտարկել:
Ինձ դուր եկավ իր նկարագրությունները, հատկապես Սուրահ 1-ինը և Սուրահ 6-ինը: Նաև դուր եկավ իր օգտագործած դարձվածքները, օրինակ՝ «Բռնության խարիսխ, և սուր երկսայրի, և զայրույթի մեջ գազան վիթխարի:»

Ավետիք Իսահակյան (1875-1957)

Իսահակյաը քնարերգու բանաստեղծ է, կյանքից ու աշխարհից ստացած բոլոր տպավորությունները անցում են նրա սրտի միջով, դառնում զգացմունք հետո վերածվում բանաստեղծության։ Նրա բանաստեղծական ներշնչանքի առաջին աղբյուրը հայրենի Շիրակ աշխարհն է, որին նվիրված բանաստեղծությունները հետագայում միավորվում են <<Ալագյազի մանինաեր>> պոեմի մեջ։ Նրա բանաստեղծությունների մեծ մասը նվիրված են հայրենիքին և մորը։ Մորը նվիրված երգերից են <<Մայրիկիս>>, <<Պանդուխտ որդին>>, սիրո երգերից են՝ , <<Մի մրահոն աղջիկ տեսա>> բանաստեղծությունը, <<Հավերժական սերը>>, <<Ասպետի սերը>> բալլադները։ <<Հայրենի հողը>> բալլադում ներկայացվում է արևելյան մի լեգենդ։

Բարդությունների տեսակները

1.Դո՛ւրս գրել հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,
փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց,
հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման,
սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ,
դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործ, զովաշունչ, ցուցահանդես, քարանձավ,
ջրագռավ, լուսամուտ, զբոսավայր, հացաթխում։
2. Կազմե՛լ արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով
բաղադրված 5-ական բարդություն:

Արևածագ, արևափայլ, արևամուտ, արևազօծ, արևմուտք։

Լուսամուտ, լուսատու, լուսընկա, լուսանկար, լուսարձակ։

Հողագունդ, հողագործ, հողածածկ, կավահող, սևահող։

Ջրամբար, ջրածին, ջրառատ, ջրազուրկ, ջրալից։

Լուսանկար, ջրանկար, ինքնանկար, նկարազարդ, դիմանկար։

3. Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված
բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։
Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն,
գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանք, եկամտաբերություն,
ընկերություն, երկկողմանի, տանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն,
ֆիրմային, ողնաշարավոր, ձեռնարկատիրություն, սահմանափակություն,
շուկայական, ճանապարհաշինական վերավաճառք, աշխատաժամանակ,
տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ:
4.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել հնչյունափոխված
բաղադրիչ ունեցող և չունեցող կրկնավոր բարդությունները։ Կազմե՛լ 6
նախադասություն՝ երեքում գործածելով հնչյունափոխված, իսկ մյուս երեքում՝
չհնչյունափոխված բաղադրիչով բարդություն։

Բարակ-մարակ, հեռու-հեռու, արագ-արագ, աման-չաման, պարապ-սարապ,
քուլա-քուլա, առոք-փառոք, տեղ-տեղ, մանր-մունր, զույգ-զույգ, փոքր-մոքր, այլուն-փայլուն, խումբ-խումբ, մարդ-մուրդ։

Հեռու-հեռու սարերում գտնվում էր հայոց երկիրը։

Արագ-արագ հավաքում էինք իրերը, սրպեսզի շարունակենք ճանապարհը։

Ճանապարհը տեղ-տեղ թաց էր։

Նա պարապ-սարապ զբոսնում էր այգում։

Մարդ-մուրդ էր հավաքվել այնտեղ, որ տեսնեին թե ինչ էր կատարվում։

Խարույկ վառելու համար անհրաժեշտ էր մանր-մունր փայտի կտորներ։

Բառակազմություն

Բառերն ըստ կազմության տարբեր են լինում։ Կան և՛ պարզ, և՛ բաղադրյալ
բառեր։ Բաղադրյալ բառերը կազմվում են բառակազմական տարբեր բաղադրիչներով։ Բաղադրյալ բառերի մեջ կարող ենք անջատել միավորներ, որոնցով
ձևավորվում է բառի հիմնական իմաստը։ Օրինակ՝ նկարազարդում բառում այդպիսի բաղադրիչներ են նկար և զարդ։ Բառի հիմնական իմաստը ձևավորող
անբաժանելի մասը կոչվում է արմատ։ Բերված օրինակում նկար-ը և զարդ-ը
արմատներ են։ Սակայն բառերի կազմությունն ուսումնասիրելիս նկատում ենք, որ
արմատներից բացի՝ նրանց կազմում կարող են լինել նաև այլ միավորներ, ինչպիսիք են բերված նկարազարդում բառի –ա-, -ում բաղադրիչները։ Ծովանկարիչներ բառի մեջ հնարավոր է առանձնացնել ծով-ա-նկար-իչներ բաղադրիչները։ Ծով-ը և նկար-ը արմատներն են, իսկ մյուս միավորներից
յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը։ Ա ձայնավորը, որն իրար է կապում
բաղադրյալ բառի տարբեր բաղադրիչները կոչվում է հոդակապ։ Բառում եղած -իչ
մասնիկը ածանց է։ Ածանցներն այն միավորներն են, որոնց ավելացման միջոցով
նոր բառ է կազմվում։ Բառավերջում եղած -ներ մասնիկը վերջավորություն է։ Այն
բառին հաղորդել է հոգնակիության նշանակություն։ Ածանցների և վերջավորությունների էական տարբերությունն այն է, որ ածանցների միջոցով նոր բառ է
կազմվում, իսկ վերջավորությունները բառին հաղորդում են քերականական
տարբեր նշանակություններ։ Բերված օրինակներում առանձնացրինք մի քանի բաղադրիչ՝ արմատ, ածանց, հոդակապ և վերջավորություն։ Օրինակների նկար և
զարդ, ծով և նկար արմատներն ինքնուրույն բառեր են և կարող են առանձին էլ
գործածվել։ Սակայն կան արմատներ, որոնք առանձին գործածություն չունեն։
Օրինակ՝ հեռախոս, շատախոս, բարեխոս, խոսք, խոսակցություն բառերում կա
խոս արմատը, որն առանձին չի գործածվում։
Պետք է հիշել նաև, որ արմատներն ու ածանցները բառի կազմում կարող են
հանդես գալ հնչյունափոխված։ Օրինակ՝ գրչատուփ բառում գիր արմատը և իչ
ածանցը հնչյունափոխված են։ Հնչյունափոխվում է նաև ա հոդակապը։ Եթե նրան
նախորդում է ի հնչյունով ավարտվող բաղադրիչ, ապա ի-ն և ա հոդակապը առաջ
են բերում ե բաղադրիչը, որը համարվում է հնչյունափոխված հոդակապ, օրինակ՝
գինի-ա-տուն — գինետուն։
Մեկ արմատ ունեցող բառերը պարզ են, օրինակ՝ սեղան, տուն, կատու,
քար, ծառ։
Մեկ արմատ և ածանց (կամ ածանցներ) ունեցող բառերը ածանցավոր են,
օրինակ՝ տնակ, անտուն, անմիտ, անմտություն։

Ածանցները այն մասնիկներն են, որոնք, ավելանալով բառահիմքին, նոր բառ
են կազմում: Ածանցները կարող են ավելանալ բառահիմքի սկզբից կամ վերջից և
ըստ դրա էլ առանձնացվում են նախածանցներ և վեջածանցներ, օրինակ՝ անտուն
բառում ան- ածանցը նախածանց է, որովհետև ավելացել է սկզբից, իսկ տնակ
բառում -ակ-ը վերջածանց է, որովհետև ավելացել է վերջից։
Ածանց ավելացնելու միջոցով բառ կազմելու եղանակը կոչվում է ածանցում։

Ան — անզեն, անտուն, անգութ համ – համալսարան, համանուն
ապ — ապերախտ, ապօրինի, ապուշ մակ – մակերես, մակդիր, մականուն
արտ- արտասահման, արտաշնչել նախ — նախօրյակ, նախադեպ
բաց — բացառություն, բացակայել ներ – ներգրավել, ներածել
գեր- գերադասել, գերակշռել չ- չխոսկան, չկամ, չբեր
դժ- դժբախտ, դժգոհ, դժկամ պար – պարագիծ, պարփակել
ենթ-ենթարկել, ենթակա, ենթագլուխ ստոր- ստորադասել, ստորակարգ
ընդ-ընդգծել, ընդհատել վեր – վերանայել, վերանորոգել
հակ- հակադիր, հակակշիռ տ – տգեղ, տգետ, տհաս
Առավել գործածական վերջածանցներից են հետևյալները։
Ակ, իկ, ուկ – լճակ, շնիկ, գառնուկ յակ- տասնյակ, շաբաթօրյակ
ական, ային – տնական, ծովային յան- երևանյան, Գևորգյան
անք, ունք – հարգանք, ծաղկունք ում, մունք – շարժում, սխալմունք
ավետ, ավոր – հոտավետ, թունավոր ստան- այգեստան, Հայաստան
արան — դասարան, լսարան ված, վածք – քերթված, գործվածք
ալի, ելի – ուրախալի, եղկելի ոց, անոց — դպրոց, հիվանդանոց
բար, պես, որեն – մեղմաբար,
մեծապես, վեհորեն
ություն – մեծություն, վեհություն
գին – ուժգին, ցնծագին ուհի – հայուհի, աշակերտուհի
ե, յա — փայտե, թիթեղյա ուն – խոսուն, կպչուն
ենի — բալենի, խնձորենի ցի, եցի, ացի – լեռնցի, սարեցի, գյուղացի
եղեն – կանաչեղեն, ոսկեղեն ք – վազք, խելք, միտք

Առաջադրանքներ

1.Գտնե՛լ մեկ արմատ և երկու ածանց ունեցող բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ բառերը։
Լուսանկարչական, տեսականորեն, գրահրատարակչական, հացթուխ,
ծովեզրյա, դարբնություն, բարեհամբույր, ատաղձագործ, մանրանկարչություն,
հրուշակագործ, վերաբաշխում, գիտականորեն, անօգնական, բազմություն,
տգիտություն:
2. Գտնե՛լ մեկ արմատից և մեկ ածանցից կազմված բառերը:
Հայեցակարգ, մետաղյա, բացառիկ, ասեղնագործություն, հաշվեկշիռ,
որսորդ, պողպատե, ձուլակաղապար, հնություն, ժամանակահատված,
արժեիջեցում, նվիրում, միջազգային, գունեղ, իրականություն, ընդհանրացում,
հարթակ, խտրականություն, մեղմորեն, միջնակարգ, շարժուն, ներգաղթյալ,
մենաշնորհ, միջուկ, բուսականություն։
3. Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց,
վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։
Անհայտ, խնձորենի, անմտություն, հակաթույն, մթերային, տգեղ,
վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, չկամ,
ցուցանակ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, կղզյակ, հարակից,
հայրական, ներգրավում, տրամագծորեն, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն,
հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն, միտք։